Նյու Յորքի իշխանություններն այսօր վերսկսել են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի մնացորդների որոնումները: Դրա համար փորձագետները պետք է ուսումնասիրեն տարբեր փլատակներ, հողն ու այլ նյութեր, որոնք հայտնաբերվել են վերջին 2,5 տարում Մանհեթենի ստորին հատվածում, որտեղ կանգնած էին Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերները: Այժմ այնտեղ ամբողջ թափով ընթանում է նոր շենքի` ԱՀԿ-1-ի շինարարությունը, որը դառնալու է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոնողական աշխատանքները նախատեսված են 10 շաբաթով: Նյութերի մշակումն իրականացվելու է Սթեյթեն-Այլենդ շրջանի Ֆրեշ-Քիլլզ հատուկ սարքավորված պոլիգոնում: Ընդհանուր առմամբ նախատեսված է «սանրել» 60 բեռնատար շինարարական աղբ: Վերջին անգամ նման գործողություն իրականացվել է 2010թ.:
Այն դեպքում, եթե մասնագետներին հաջողվի գտնել զոհերի մնացորդները, այդ նյութերը կհանձնվեն դատաբժշկական ծառայությանը` թեսթերի եւ ինքնության ստուգման համար:
Ընդամենը սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում զոհվել է 2 հազար 753 թվականին: Առայժմ հաջողվել է ամբողջությամբ պարզել 1634 զոհերի մնացորդները:




























