Եվրագոտում գործազրկությունը նոր բացարձակ ռեկորդ է սահմանել՝ հասնելով աշխատունակ բնակչության 12%-ի ցուցանիշին, հայտնում է «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը:
Հունվարին ցուցանիշը 11,9 % էր: Մեկ ամսում մասնակից երկրներում գործազուրկների թիվն աճել է 33 հազարով՝ հասնելով 19,07 միլիոնի, գրում է իՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԵՄ 27 երկրներում գործազրկության մակարդակը հունվարի 10,8%-ից փետրվարին աճել է մինչեւ 10,9%-ի, գործազուրկների ընդհանուր թիվը գերազանցել է 26,3 միլիոնը:
Հունաստանում եւ Իսպանիայում իրավիճակն առավել ծանր է, գործազրկության մակարդակը համապատասխանաբար 26,4 եւ 26,3% է:
Եվրահանձնաժողովի կանխատեսումներով՝ գործազրկության մակարդակը կաճի ամբողջ ընթացիկ տարում՝ 2014թ. կայուն բարձր մակարդակում հաստատվելով:



























