Շվեդիայում մասնավոր հատվածում անձնակազմի վարձատրությունն ամենաբարձրն է ԵՄ տարածքում: Այս մասին հայտնել է Գերմանիայի դաշնային վիճակագրության բյուրոն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախորդ տարի շվեդ մասնագետն իր գործատուի վրա նստում էր միջինը 41,9 եվրո՝ մեկ ժամի համար, այն դեպքում, երբ Դանիայում այդ ցուցանիշը կազմել է 39,6 եվրո, Ֆրանսիայում՝ 34,9 եվրո, Ֆինլանդիայում՝ 31,1 եվրո, Գերմանիայում՝ 31 եվրո, Մեծ Բրիտանիայում՝ 21,9 եվրո, Իսպանիայում՝ 20,9 եվրո: Ամենաէժան աշխատուժը Ռումինիայում եւ Բուլղարիայում է, որտեղ մասնավոր հատվածում մեկ ժամի համար վարձատրում են 4,5 եւ 3,7 եվրո համապատասխանաբար: Եվրամիության տարածքում միջին ցուցանիշը կազմում է 23,5 եվրո՝ մեկ ժամի համար:
Այս տվյալները փաստացի համընկնում են շվեդական արդյունաբերական արհմիությունների վիճակագրության հետ, որոնք վկայում են, որ նախորդ տարի այդ առումով ամենաթանկ երկրները եղել են Բելգիան եւ Շվեդիան:




























