Երեւանի խանութները շահում են թարմ թխած եւ մանրածախ քաղցրաբլիթների զանգվածի տարբերությունից: Այդ թեմայով զրուցեցինք հրուշակեղենների արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերությունների եւ առեւտրի ցանցերի ներկայացուցիչների հետ:
Ամեն ինչ կախված է նրանից, թե առաքիչը բլիթները երբ է վերցնում պահեստից: Խանութները փորձում են թարմ թխած վերցնել, որքան շուտ, այնքան լավ: Այստեղ կարեւորվում է ոչ թե սպառողի բերկրանքը, այլ… չորությունը: Եթե դրսում հացը չորանում է, ապա քաղցրաբլիթը, հակառակը, խոնավանում է: Հայտնի է, որ խիստ շոգին քաղցրաբլիթները գրեթե ամբողջովին չոր են եւ հեշտությամբ փշրվում են: Սակայն մի քանի ժամվա ընթացքում դրանք խոնավություն են կլանում օդից:
«Մեր չոր կլիմայում դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ, մի քանի ժամվա ընթացքում», – պատմում է հրուշակեղենի արտադրամասերից մեկի մասնագետը: «Իսկ ահա մի անգամ ես մեր քաղցրաբլիթը ինձ հետ Բաթում տարա: Դրեցի սեղանին` ընկերներիս հյուրասիրելու: Դուրս եկա մի պահ, վերադարձա, մեկ ժամ էլ չէր անցել, քաղցրաբլիթը գրեթե ապուրի էր վերածվել»:
Կշռված քաղցրաբլիթներից, որոնք իրացվում են 4-5 կգ-անոց տուփերով, խանութը կարող է շահել 300 – 400գ, քանի որ հրուշակագործին վճարում են զտաքաշով, իսկ գնորդին վաճառում են արդեն սովորական, խոնավեցված վիճակում:
Այդ պատճառով քաղցրաբլիթը չեզոք միջավայր է սիրում. եթե վաճառողը որոշի այն պահել երշիկի կամ որ ավելի վատ է` սպասք լվանալու միջոցների հարեւանությամբ, ապա բլիթը խոնավության հետ միասին կներծծի նաեւ համապատասխան համուհոտը:




























