TorrentFreak բլոգը հաշվետվություն է հրապարակել, որից հետեւում է, որ Վատիկանի համակարգիչներով պոռնոկայքերից տրանսսեքսուալների մասնակցությամբ «մեծահասակների համար ֆիլմեր են» ներբեռնել:

Համացանցային հանրությունը հետաքրքրվել է կաթոլիկ հոգեւորականների` կինոյի ասպարեզում նախընտրություններով` Իռլանդիայի վանքերից մեկում կատարված միջադեպից հետո: Լիմերիկայի DVD սկավառակների խանութներից մեկի սեփականատերը պատմել է, որ իր մոտ մի վանական հաճախ է գալիս` կինոյի սկավառակներ գնելու համար: Հոգեւորականը պատմել է, որ շաբաթական մեկ անգամ վանքում հավաքվում են կինոյի սիրահարներ: Վանականն ասել է, որ իրենց մոտ «Թշվառները» եւ «Ջանգո ազատագրվածը» ֆիլմերը ցուցադրվել են, երբ դրանք դեռ DVD տարբերակով չէին թողարկվել: Պարզվել է, որ հոգեւորականները ներբեռնել են կեղծ կրկնօրինակները:

TorrentFreak-ի ներկայացուցիչներն անմիջապես որոշել են պարզել, արդյոք Վատիկանում պիրատներ կան: Գրանցվել է մի IP- հասցե, որից, ինչպես պարզվել է, ներբեռնել են հանրահայտ հեռուստասերիալները: Իսկ երաժշտությունն ու համակարգչային խաղերը Վատիկանում պահանջված չեն:

Սակայն Վատիկանից կատարված բեռնումներից մի քանիսը հետաքրքրել են մասնագետներին: Խոսքն այն ֆայլերի մասին է, որոնցում նշված է եղել «սադոմազոխիզմ» եւ Թիֆանի Սթար ու Քրիսի Լին պոռնոդերասանուհիների անունները:

Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ կաթոլիկ եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչերը ներբեռնել են «Ֆիլմեր մեծահասակների համար»: Վերջիվերջո, Վատիկանում աշխատող աշխարհականներն, օրինակ Պապի շվեցարական գվարդիայում ծառայողները նույնպես մուտք ունեն համացանց, հայտնում է «Վեստի.ռու»-ն: