Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 14-ին, ժամը 02.45-ին, Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել 42-ամյա Գարիկ Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2010 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելու մեղադրանքով: