Ապրիլի 14-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 39-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի  հետեւանքով ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: