Հայաստանում 2013թ. առաջին եռամսյակում նվազել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված ժամանակահատվածում գրանցվել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված 691 հանցագործություններ` 2012թ. առաջին եռամսյակի 785 դեպքի դիմաց:

Թե նախորդ տարվա, թե այս տարվա առաջին եռամսյակներում բանդիտիզմի որեւէ դեպք չի արձանագրվել: Գրանցվել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառության 145 դեպք` ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 130-ի դիմաց:

Գրանցվել է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոները խախտման 248 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 208-ի դիմաց: Այդ դեպքերից 40-ը մահվան ելքով են եղել, իսկ նախորդ տարի` 36-ը:

Գրանցվել է խուլիգանության 39 դեպք (2012-ի առաջին եռամսյակում` 89), թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների` 194 դեպք (2012-ին`312),  որից թմրամիջոցների ապօրինի շրջանառություն` 193 (2012-ին` 308), որից իրացնելու նպատակով` 89 (2012-ին`112):

Գրանցվել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված 67այլ հանցագործություններ` նախորդ տարվա 46 դեպքի դիմաց:

Երեւանում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված 279 հանցագործություններ` նախորդ տարվա 317-ի դիմաց:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նշված ժամանակահատվածում ընդհանուր հանցագործությունների թիվը կազմել է 4322` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3968-ի դիմաց: