Ռուսաստանի պետական սահմանապահ հանձնաժողովը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Տաջիկստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Դուշանբե-Մոսկվա շարժակազմը կրկին կերթեւեկի փորձագետների կողմից հայտնաբերված լուրջ թերությունները վերացնելուց հետո, հայտնել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Մոչալովը:
Միեւնույն ժամանակ, հանձնաժողովի ղեկավար, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, թե «պետական հանձնաժողովը չի աջակցում արմատական առաջարկներին, եւ կարծում է, որ տվյալ հարցերը պետք է քննարկվեն գործընկերության ոգով»:
Աստրախանի Ակսարայսկի կայարանում արտագնա նիստում Ռոգոզինը հայտարարել է, թե այդ գնացքը չի կարող մտնել ՌԴ տարածք: «Տպավորություն է, որ դա լուրջ սպառնալիք է ողջ ազգի սանիտարական առողջությանը: Գնացքի տեխնիկական վիճակը պարզապես քննադատության չի դիմանում»,- նշել է նա:
Խնդիրների թվում են նաեւ թմրամիջոցներն ու անձնագրային բարդությունները: Ռոսպոտրեբնադզորի ղեկավար գենադի Օնիշչենկոյին հատկապես վրդովեցրել է ռեստորանի վիճակը, որտեղ ողջ սպասքը պետք է փոխել, իսկ վագոնն ընդհանրապես հանել շարժակազմից:




























