Հայաստանի նախկին ղեկավարությունը պետք է հիշի, թե ինչ էր անում ժողովրդի հետ երկար տարիներ: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, հայտարարել է Հանրապետական կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Նրա խոսքով, դա ավելի օգտակար է ուրիշներին քննադատելու փոխարեն: «Հեշտ է քննադատել այն, ինչ դու չես ստեղծել: Նրանք, ովքեր այդպես են անում, թող մտածեն` կարո՞ղ են արդյոք նայել սեփական անցյալին: Հիշեն, թե ինչ են արել ժողովրդի հետ երկար տարիներ: Իսկ ես ամաչելու բան չունեմ»,- ասել է Մարգարյանը` պատասխանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն արտահայտությանը, թե «գործող քաղաքապետը խամաճիկ է»:

«Եթե ցանկանում են մեղադրել, ինչո՞ւ չեն դիմում իրավապահներին: Ինչ վերաբերում է երկրորդին, թող յուրաքանչյուրն իրեն նայի հայելու մեջ»,- ասել է Մարգարյանը: