Երեւանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի համար իր նշանակումն անակնկալ է եղել, քանի որ ոստիկանական համակարգում նշանակումները միշտ անակնկալ են լինում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Աշոտ Կարապետյանը՝ հավելելով. «Ոչ ոք սպասողական իրավիճակում չի լինում»:
Դիտարկմանը, թե նոր նշանակումն իր սրտո՞վ է, թե՝ ոչ, նա արձագանքեց. «Զինվորականի համար ցանկացած նշանակում իր սրտով է: Վլադիմիր Գասպարյանն իմ նախարարն է եւ ես իրականացնում եմ իր վարած քաղաքականությունը»:
Խոսելով առաջիկա անելիքների մասին Կարապետյանն ասաց, որ ձեռնամուխ է լինելու ոստիկանության առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը, որոնց մասին առաջիկայում կխոսի:




























