Ապրիլի 15-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Վերին Արտաշատ գյուղի բնակչուհի, 22-ամյա Լուիզա Խաչատրյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Լ. Խաչատրյանի 3-ամյա դուստրը միացրել է խոհանոցի գազօջախը, ինչի հետեւանքով Լ. Խաչատրյանը թունավորվել եւ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:




























