Ապրիլի 15-ին, ժամը 11.40-ին, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: