Վրաստանում Գլդանի թիվ 8 բանտում ցմահ ազատազրկվածները հացադուլ են հայտարարել: Այս մասին հաղորդում է Պատիժների կրման նախարարության մամուլի ծառայությունը: Ակցիային մասնակցում է մոտ 70 դատապարտյալ: Նրանք պահանջում են վերանայել իրենց գործերը:
Նախարարության մամուլի ծառայության պետ Իրակլի Կորձայան հայտարարել է, որ իրենց գերատեսչության խնդիրն է «ապահովել բանտարկյալների անվտանգությունը եւ հոգալ նրանց առողջության մասին»:
Նրանց գործերը վերանայելու հարցը, նրա խոսքով, դատախազության իրավասության տակ է: Ընդ որում, նախարարությունը համաձայնել է քննարկել հացադուլավորների մեկ այլ պահանջը, որը վերաբերում է տեսակցությունների կարգին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:




























