Վրաստանի երեք բանտերի նախկին կառավարիչները ձերբակալվել են դատապարտյալների հանդեպ բռնություն կիրառելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:
«Վերջի երեք օրերի ընթացքում մենք ձերբակալել ենք ուղղիչ երեք հաստատությունների նախկին կառավարիչների: Մասնավորապես ձերբակալվել են Քսանսկի թիվ 15 գաղութի նախկին տնօրեն Տոլորդավան եւ նույն գաղութի երկու բարձրաստիճան աշխատակիցներ, Ռուսթավիի թիվ 6 գաղութի նախկին տնօրեն Ցխվեդիանին եւ նրա տեղակալը, ինչպես նաեւ Քութայիսիի թիվ 2 գաղութի նախկին տնօրեն Ջիկոնայան»,- ասել է Կբիլաշվիլին:
Բոլոր ձերբակալվածներին դատապարտյալների հանդեպ անմարդկային վերաբերբումունքի, բռնություններ կիրառելու եւ ծեծելու մեղադրանքներ են առաջադրվել, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:




























