Ապրիլի 16-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բաղյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող չգործող գործարանում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող չգործող մեխանիկական գործարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել՝ 15.56-ին: