Ոչ մի դատապարտելի բան չկա, որ նախընտրական շրջանում «Բարեւ Երեւան» դաշինքն օգտվում է կամ կօգտվի Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման վարկանիշից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է «Բարեւ Երեւան» դաշինքն սկսելու իր քարոզարշավը եւ երբ է վերջապես հրապարակելու իր ծրագիրը:

«Եթե ոչ այսօր, ապա վաղը «Բարեւ Երեւան» դաշինքը կսկսի հանդիպումներն ընտրողների հետ, սակայն նշեմ, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են եւ քաղաքական ուժերի ծրագրերն այդքան էլ կարեւոր չեն: Ավելի կարեւոր է, թե ինչ քաղաքական ուժ է ներկայացնում քաղաքապետի այս կամ այն պոտենցիալ թեկնածուն»,-ասաց նա: