Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ոստիկանության գնդապետի կոչում է շնորհվել ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մհեր Պողոսյանին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Զաքարյանին, ոստիկանության Մարտունիի շրջանային բաժնի պետ,  ոստիկանության փոխգնդապետ Վալերի Գրիգորյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը  պարգեւատրվել  է «Մխիթար Գոշ» մեդալով։