Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 16-ին, մասնակցել է ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, «Արմենիա Թրի Փրոջեքթ» արեգործական հիմնադրամի («Հայաստան ծառատունկ» ծրագիր) Երեւանի Ավան համայնքում կազմակերպված ծառատունկին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառատունկի ընթացքում Հայաստանում հավատարմագրված դեսպանները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԱԳՆ աշխատակիցները շուրջ 350 ծառ են տնկել: