Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է մեկնաբանել ԱԳ նախարարի պաշտոնում իր հետագա կարիերայի մասին շշուկները:
«Եթե դուք նկատի ունեք բամբասանքները, որ գրում են թերթերում, չեմ կարծում, որ մեկնաբանելու անհրաժեշտություն կա»,- հայտարարել է Նալբանդյանը՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում` պատասխանելով հարցին, արդյոք հանդիպել է նախագահի հետ եւ հետագա պաշտոնավարման առաջարկ ստացել:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի երդմնակալությունից հետո, ըստ երկրի օրենսդրության, կառավարությունը հրաժարական տվեց: Այժմ քննարկվում է գերատեսչությունների նոր (կամ հին) ղեկավարների նշանակման հարցը: Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ-ն ղեկավարում է 2008 թվականից, նախկինում նա Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն է եղել:




























