Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 16-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 24/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Հերիքնազ Ղ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ ապրիլի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: