Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Վոլոդյա Ս.-ն եւ հաղորդում տվել, որ ոմն Մովսես իրենց հովանավորելու, անապահով ընտանիք ճանաչելու եւ 6.000 դոլար տալու պատրվակով փետրվարի 26-ին իր կնոջից` 1978 թ. ծնված Շողիկ Պ.-ից վերցրել է 1.000 դոլար եւ չարաշահելով նրա վստահությունը` խաբեությամբ տիրացել գումարին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մովսեսը 1974 թ. ծնված Մովսես Հ.-ն է, որն բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 16-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:




























