Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում չէ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Թե որքանով են այս տեղեկությունները իրականությանը համապատասխանում, փորձեցինք ճշտել ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունները: «Պարոն Աբրահամյանն ապրիլի 15-19-ին իր հաշվին արձակուրդ է վերցրել եւ գտնվում է արտերկրում»,- նշեց նա: Իսկ թե Հովիկ Աբրահամյանն ի՞նչ նպատակով է մեկնել արտերկիր, մամուլի խոսնակը` պատասխանեց. «Անձնական հարցերով»:




























