Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս չունի քարտ-բլանշը, որը նա ստացել էր փետրվարին` նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին ապրիլի 17-ին հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Չեմ կարծում, թե «Ժառանգության» վարկանիշը կրկին կաճի»,- նշել է նա:

Նրա խոսքով, Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցությունն ակնհայտ առաջատար է, իսկ ցուցակի առաջին համարը զբաղեցնող Տարոն Մարգարյանն ունի բոլոր շանսերը կրկին զբաղեցնելու այդ պաշտոնը: Իսկանդարյանի կարծիքով, թեեւ Մարգարյանի հետ կարող են մրցակցել «Բարգավաճ Հայաստանն» ու Հայ ազգային կոնգրեսը, ընտրությունների արդյունքը կարելի է կանխորոշված համարել:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am