Իսրայելի առողջարանային Էյլաթ քաղաքի ուղղությամբ «Գրադ» տեսակի երկու հրթիռ է արձակվել, հաղորդում է The Jerusalem Post-ը: Գնդակոծումը տեղի է ունեցել ապրիլի 17-ի առավոտյան:

Հրթիռները, ինչպես պնդում են իսրայելական զինվորականները, արձակվել էին Սինայի թերակղզու տարածքից: Al Arabiya-ի փոխանցմամբ, երեք հրթիռներն արձակել են պաղեստինցի գրոհայինները:

Տեղական ոստիկանության տվյալներով, խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել, բայց հրթիռակոծման վտանգի պատճառով փակվել է տեղական օդանավակայանը:

Ընդ որում, «Երկաթյագմբեթ» հակահրթիռային համակարգը, որի մարտկոցը գտնվում էր Էյլաթի անմիջական հարեւանությամբ, չի աշխատել: Զինվորականները ներկայումս պարզում են, թե որն է համակարգի խափանման պատճառը: