Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը հանրապետության զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում եւ լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին` հյուսիս-արեւելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Նախնական տվյալներով, տաքացման կարելի է սպասել կիրակի օրվանից ոչ շուտ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, ցերեկը` +14+16:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` 0-5, ցերեկը` +4+9,

Կոտայքում` գիշերը` 0-5, ցերեկը` +4+9, 

Գեղարքունիքում` գիշերը` 0-5, ցերեկը` +4+9, 

Լոռիում` գիշերը` 0-4, ցերեկը` +1+5,

Տավուշում` գիշերը` -1+2, ցերեկը` +4+8,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +4+9,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +5+8, ցերեկը` +13+16,  

Արարատում` գիշերը` +5+8, ցերեկը` +14+17,

Արմավիրում` գիշերը` +5+8, ցերեկը` +14+17,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +4+9,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +5+8, ցերեկը` +14+17,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` 0+4, ցերեկը` +4+9,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը` -2+1, ցերեկը` +1+5,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` 0+3, ցերեկը` +2+7: