«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ապրիլի 19-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 1, 2, 12, 14, 16, 23, 24, 26, 28 շենքերի (կոտորակները ներառյալ), Դրոյի 4, Շովրոյան 12, 14, 16, Ռայնիսի 89, 90, 105, Պ.Սեւակի 106, Նորաշխարհյան 17 եւ Գոգոլի 85, 86, 88, 89 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























