Այսօր՝ ապրիլի 17-ին, աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը տեղի է ունեցել երկու պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմական եւ ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները եւ հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, դիտարկել են տեսանելի հեռանկարում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման փոխգործակցության ուղղությունները եւ հեռանկարները:
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ամրապնդման դրական միտումները եւ հետագա զարգացման երկկողմ շահագրգռվածությունը:




























