Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիի հարցազրույցը NEWS.am-ին.

Հայաստանում Քուվեյթի դեսպանատունը բացվել է 2011թ-ին: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները: Ի՞նչ է հաղթահարվել այդ շրջանում:

Առաջին հերթին,  ուզում եմ ուրախությամբ կիսվել Երեւանում եւ Քուվեյթում դեսպանատների բացման հետ կապված: Այնպես, ինչպես Ադրբեջանում, հիմա Հայաստնում եւս Քուվեյթի դեսպանատուն է գոծում: Պետք է նշեմ, որ մեր երկրների միջեւ հարաբերություններ էին առկա նաեւ մինչեւ դեսպանատների բացումը: Քուվեյթում հայ համայնքի թիվը մոտ 7 հազար է կազմում: Քուվեյթում կա նաեւ հայկական դպրոց, որն արդեն 50 տարեկան է: Հայ համայնքը շատ լավ համբավ ունի, ուստի կարելի է ասել, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները պատմականորեն են ձեւավորվել: 2009 թ-ին Քուվեյթ այցելեց ՀՀ նախագահ  Սերժ Սագսյանը: Ավելի ուշ տեղի ունեցան փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի,  ինչպես նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցերը:  Հայաստան այցելեց Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա ալ Շամալին: Հարկ է նշել նաեւ առաջին տիկնոջ հրավերով Քուվեյթի շեյխա Ֆարիհա ալ Ջաբեր ալ Սաբահի այցը Հայաստան,  որը վկայում է երկու հարաբերությունների խորության մասին: Քուվեյթի առաջին տիկինը «Օրինակելի մակր» կոմիտեի նախագահն է, որը օգնություն է ցույց տալիս կարիքավոր ընտանիքներին: Ինչպես նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր երդմնակալության խոսքում, Հայաստանը կկենտրոնանա երկրի տնտեսական զարգացման վրա: Մենք համոզված ենք, որ մեր երկրներին անհրաժեշտ է աշխատել  այդ ուղղությամբ: Մենք աշխատում ենք ամուր հիմքերի ստեղծման վրա, որպեսզի հնարավոր լինի ներգրավել քուվեյթցի ներդրողների:

Վերջերս Քուվեյթը օգնություն հատկացրեց սիրիահայերին: Մի փոքր պատմեք գործունեության այդ կողմի մասին:

Քուվեյթի կառավարությունը սիրիացիներին 300 մլն դոլարի չափով օգնություն է տրամադրել: Ինչպես նաեւ  100 հազար է հատկացվել սիրիահայերին: Աշխատանքը կատարվել է Սփյուռքի նախարարության հետ համատեղ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետեւողական ջանքերի արդյունքում օգնությունը հնարավոր է եղել բաժանել մինչեւ Նոր տարին: Հիշեցնեմ, որ  հենց Քուվեյթում է տեղի ունեցել դոնորների համաժողովը` սիրացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, որը հրավիրվել է Քուվեյթի էմիր Սաբահ ալ Սաբահի կողմից: Ընդհանուր առմամբ հավաքվել էր 1.5 մլրդ դոլար: Նրանցից 300 միլիոնը հատկացվել է Քուվեյթի կողմից: Ողջ օգնությունն ուղղվել է սիրիացիներին, եւ էմիր ալ Սաբահը, չմիջամտելով Սիրիայի ներքին գործերին, հետեւել է, որ օգնությունը հասնի սիրիացիներին:

Դուք արդեն հիշատակեցիք մեր երկրների միջեւ տնտեսական կապերի մասին: Ի՞նչ եք կարծում, որ ոլորտները կարող ենք հետաքիրքիր լինել քուվեյթցի ներդրողների համար:

Համոզված ենք, որ  մեկը զբոսաշրջության ոլորտն է: Անհրաժեշտ է մտածել նաեւ արտահանման մասին: Հայկական շուկան մի քանի արտադրատեսակների կարիք ունի: Երկրները ստորագրել են կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագիր, մի քանի պայմանավորվածություններ են ձեռռ բերվել: Այդ բազայի վրա էլ կաշխատեն քուվյթցի ներդրողները: Մենք նաեւ աշխատում ենք Էլ Քուվեյթ-Երեւան ուղիղ օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ:

Քուվեյթը պատրաստվում է  ջրամբար կառուցել Հայաստանում: Պատմեք մի փոքր այդ նախագծի մասին:

Ջրամբարը կկառուցվի Մաստարա գյուղի մետ, Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու: Հայաստանի կառավարությունը ներկայացրել է ջրամբարի կառուցման ծրագիրը: Տվյալ պահին ծրագիրն ուսումնասիրվում է: Մենք նաեւ փաստաթղթերի ենք սպասում հայկական կողմից: Ծրագիրը կիրականացվի «Քուվեյթ» ոչ առեւտրային հիմնադրամի կողմից, որը ողջ աշխարհում ավելի քան 150 ծրագիր է իրականացնում: Ջրամբաների կառուցումը կարեւոր դեր ունի Հայաստանի գյուղատնտեության զարգացման համար:

Դուք հիշատակեցիք Էլ Քուվեյթ-Երեւան ուղիղ օդային կապի հաստատման մասին: Կարո՞ղ եք չվերթի բացման ժամկետներ նշել: Պարզաբանեք, խնդրեմ, նաեւ Հայաստանի ՔԱԳՎ ղեկավար Արտյոմ Մովսիսիյանի հայտարարության հետ կապված իրավիճակը:

Մենք աշխատում ենք ուղիղ չվերթի բացման ուղղությամբ` հաշվի առնելով  երկու երկրների միջեւ աշխարհագրական մոտ դիրքը:  Ուղիղ երկժամյա օդային կապը լավ պլատֆորմ կդառնա զբոսաշրջության եւ տնտեսության  զարգացման համար: Ես մամուլում կարդացի, որ Արտյոմ Մովսիսյանը պայմանավորվածությունների մասին է  խոսել: Ոչ մի կոնկրետ բան չկա: Ինչ վերաբերում է  ժամկետներին, ապա դա կախված է  հայկական կողմից: Մենք պատասխան ենք սպասում Հայաստանի եւ Քուվեյթի քաղավիացիայի ներկայացուցիչներից, ինչպես նաեւ «Kuwait Airways» ազգային փոխադրողից: Ներկայումս ընկերությունն ուսումնասիում է այդ հարցը: Հնարավոր է մենք սկսենք շաբաթական երկու չվերթից: Այնուհետեւ, հնարավոր է, թռիչքների թիվն ավելացվի:

Քուվեյթի հայերի մասին քիչ բան է հայտնի: Պատմեք մի փոքր հայ համայնքի մասին:

Հայ համայնքը մոտ 7  հազար է. կան թե գործարարներ, թե ուսանողներ, թե աշխատավորներ: Պատմականորեն հայերը Քուվեյթում  արհեստավորներ եւ ինժեներներ են եղել: Մեր երկրում հայերին լավ են վերաբերվում, քանի որ նրանք խաղաղասեր են: Մենք ուրախ ենք, որ հայ համայնք ունենք:

Ինչպիսի՞ն է պաշտոնական Քուվեյթի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Տվյալ հարցում մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ի նորմերին: Այդ հարցը զգայուն է երկու երկրների համար էլ: Մենք ցանկանում ենք,  որ հակամարտությունը լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ ջանքերի միջոցով եւ առանց պատերազմի: Պատերազմը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Ամենակարեւորը մարդն է, մարդկային կյանքը կարեւոր է հողից ու նավթից: Ես ցանկանում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը նստեն բանակցային սեղանի շուրջ: Իհարկե, երկու կողմերը ստիպված կլինեն ինչ-որ բան զոհաբերել: Մինսկի խմբի դերը շատ մեծ է, սակայն հարցն առաջին հերթին պետք է լուծեն կողմերը:

Պատրաստեց Աննա Ղազարյանը