Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են Սենի շուկայում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ սպանության մեջ կասկածվողին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Մալայա Վիշերա կայարանում՝ գնացքի մեջ, որը Պետերբուրգից ուղեւորվում էր Կովրով քաղաք։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», ձերբակալվածի անունը Օլամաֆրուզա Իսմայիլով է։ Նա 21 տարեկան է, եկել է Տաջիկստանից։ Երիտասարդին արդեն մեղադրանք է առաջադրվել, նա լիովին ընդունել է իր մեղքը։ Քննությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:
Հիշեցնենք, Կաբարդինո-Բալկարիայի 33-ամյա բնակիչ Դմիտրի Տկաչեւին ապրիլի 11-ին սպանել էին Սենի շուկայում։ Մահացածի մարմինն ընկած է եղել երթեւեկելի հատվածում, ինչի պատճառով շուկայի շրջանում խցանումներ էին առաջացել։
Ծեծկռտուքի պատճառ է դարձել առեւտրականների միջեւ վեճը՝ մի կողմից, եւ ընկերների հետ պահակներինը՝ մյուս կողմից։ Ծեծկռտուքից հետո ոստիկանները Սենի շուկայում մի քանի շրջայց են կատարել։ Ապրիլի 11-ին ձերբակալվել է 378 մարդ, ապրիլի 12-ին՝ 215։




























