Ապրիլի 17-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 51-ամյա Կարեն Բ.-ին, 40-ամյա Արթուր Շ.-ին, 33-ամյա Սարգիս Հ.-ին, 50-ամյա Վարդգես Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բնակարանի զննությամբ հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել են թմրամիջոց պատրաստելու տարբեր պարագաներ:
Սարգիս Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված պարագաներով ինքը թմրամիջոց է պատրաստել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























