Սիրախաղերը քաղաքականության մեջ տեղ չունեն. «Բարգավաճ Հայաստանի» եւ Հայ ազգային կոնգրեսի գործընկերության մասին լուրերն այսպես բնութագրեց ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, ներկայիս Հայ ազգային կոնգրեսի եւ նախորդի, որը չվերցրեց Երեւանի ավագանու մանդատները, միջեւ սկզբունքային տարբերություններ չկան: «Այժմ ՀԱԿ-ը կարող է վերցնել մանդատները, բայց ընդհանուր առմամբ դա նույն ուժն է, որ եղել է մի քանի տարի առաջ»,- նշել է Մինասյանը: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ն կհաղթի, եւ Տարոն Մարգարյանը քաղաքապետ կնշանակվի:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին:




























