«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 19-ին, Երեւանում, քաղաքացիական ազգային համաժողով է հրավիրում, որի ընթացքում կտրվի «պայքարի նոր շրջափուլի մեկնարկը»: Այս մասին նշվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի հաղորդագրության մեջ:
«Սա լինելու է քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ ազատ քաղաքացիների միջեւ մեր ազգի ապագային առնչվող աննախադեպ քննարկում: Մենք կտանք պայքարի նոր շրջափուլի մեկնարկը եւ միասին ձեռնամուխ կլինենք Նոր Հայաստանի կազմավորմանը»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ քաղաքացիական ազգային համաժողովի մուտքն ազատ է լինելու բոլորի համար:




























