«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ապրիլի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Հանրապետական» բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի, ՊՀՀՏ Երեւանի Աջափնյակ տարածքային կենտրոնի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























