Բաքվում ոստիկանների են ծեծել: Միջադեպը տեղի է ունեցել Բինագադի շրջանում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժել են ոստիկանության 4-րդ բաժնի տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Արիֆ Մամեդովը եւ Ոստիկանության ակադեմիայի կուրսանտ Էմին Հասանովը:

Հաղորդվում է, որ ոստիկանները բազմաթիվ վնասվածքներ են ստացել գլխի եւ կրծքավանդակի շրջանում: Նրանց ծեծել են գողության մեջ կասկածվող Շամիստան Մամեդովի եւ Ֆարիզ Ալիեւի հարազատները: Կասկածյալները չեն ցանկացել գնալ ոստիկանության բաժին:

Բացի այդ, ոստիկանների վրա քարեր ու փայտեր են նետել: Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Տեղի ունեցածի առթիվ քրեական գործ հարուցելու մասին դեռեւս որեւէ տեղեկություն չկա: