Երկու ընկերներ կախվել են նույն ծառից. Դեպքը տեղի է ունեցել ռուսաստանի Օմսկի մարզում: Նրանց հայտնաբերել է Օմսկի բնակիչը ապրիլի 17-ին, ժամը 20-ի սահմաններում, սակայն ոստիկանություն է դիմել միայն այսօր առավոտյան: հարցին, թե ինչու է ուշ զանգել, տղամարդը պատասխանել է, թե վախեցել է:
Պատանիները եղել են Իսիլկյուլից, մեկը 17 տարեկան, իսկ մյուսն օրերս էր 18 տարեկան դարձել: Ապրիլի 17-ի երեկոյան ոստիկանություն էին դիմել Արտյոմ վոլկովի եւ Ալեքսանդր Գրյազնովի ծնողները: Մինչեւ անցած տարի ընկերները սովորել են նույն դասարանում, մինչ Ալեքսանդրն ընդունվել է Օմսկի քոլեջներից մեկը: Ալեքսանդր Գրյազնովն իր ծնողներին գրեթե չի ճանաչել, մայրը նստած է եղել բանտում, հորը սպանել էին:
Ավելի ուշ պարզվել է, որ ընկերները նախօրեին Իսիլկյուլում մասնակցել են ծանոթի ծննդյան տոնակատարությանը, որտեղ խմել են:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչները, որոնք գրություններ են գտել, որտեղ տղաները ներողություն են խնդրում իրենց քայլի համար եւ խնդրում ոչ ոքի չմեղադրել:




























