Կանադայի ափերի մոտ 1985 թվականին Ատլանտիկ օվկիանոս նետված, ընկերական հաղորդագրություն պարունակող շիշն օրերս դուրս է լողացել Խորվաթիայի ափեր։ Ապակյա տարան 28 տարվա ընթացքում լողացել է մոտ 8 հազար կիլոմետր։ Շիշն ափին գտել է 23-ամյա խորվաթուհի Մաթեի Մեդակ-Րեզիչը։

«Մերի, դու իրոք զարմանահրաշ մարդ ես։ Հուսով եմ, մենք մշտական կապ կպահպանենք։ Ես ասում էի, որ կգրեմ։ Հավերժ քո ընկեր՝ Ջոնաթան։ Նոր Շոտլանդիա։ 1985 թվական», - ասված է անգլերենով գրված նամակում, գրում է NEWSru.com-ը։

Քայթս-սերֆինգի խորվաթական ակումբի անդամ Մեդակ-Րեզիչը շիշը նկատել է Ադրիատիկ ծովի ափին գտնվող Պլոչա քաղաքի շրջանի լողափին։ Շշի գլուխը ջարդված է եղել, սակայն կապույթ թանաքով գրված նամակը հրաշալի պահպանվել է, քանի որ նամակը լամինապատված է եղել։