Թեքսասի ոստիկանությունը, ստուգումներից հետո, նվազեցրել է Թեքսասի նահանգի Վեսթ քաղաքի մոտ գտնվող գործարանում պայթյունի զոհերի թիվը: Խոսքը ոչ թե 70 զոհի մասին է, այլ ընդամենը 15-ի, վիրավորների թիվը հասնում է 160-ի:

Գործարանի մոտակայքում տասնյակ շենքեր են վնասվել, շուրջ 15 շինություն ամբողջությամբ ավերվել է, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AP-ն:

Փրկարարների ու հրշեջների խոսքով՝ ավերածություններն այնքան մեծ մաշտաբների են, որ պայթյունի տեղանքը ռազմական գործողությունների վայր է հիշեցնում: Հենց այդ քաոսի պատճառով դժվար է հստակ հաշվել զոհերի ու վիրավորների թիվը:

Թեքսասի Վեսթ քաղաքում, որտեղ պայթյուն է եղել հանքային պարարտանյութերի արտադրության գործարանում, շարունակվում են փրկարարական աշխատանքները: