Դեռեւս 2002թվականին ամերիկացի գրող Թոմ Լոներգանն իր Heartbreak Hill` The Boston Marathon Thriller («Կոտրված սրտերի բլուրը, Բոստոնյան մարաթոնի թրիլլերը») գրքում կանխագուշակել էր Բոսթոնում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Իր վեպում հեղինակը պատմում է սպորտային իրադարձության ժամանակ ահաբեկչության կազմակերպման մասին։ Ստեղծագործության սյուժեի համաձայն՝ մի քանի պայթյունի հետեւանքով մրցավազքի մասնակիցներին ու բազմաթիվ հանդիսատեսների վնասվածքների պատճառով հիվանդանոց են տեղափոխում։ Իրադարձությունից առաջ ամերիկացի աջակողմյան ծայրահեղականները սպառնացել են մարաթոնի երկայնքով ռումբեր պայթեցնել՝ կարեւոր դետեկտիվ հետաքննությունը տապալելու նպատակով։

«Հեռուստացույցը միացնելուց հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս։ Այնպիսի տպավորություն էր՝ ասես ինչ-որ մեկը գրքիս սյուժեով ֆիլմ էր նկարահանել»-ասել է Լոներգանը՝ LifeNews-ի փոխանցմամբ։

Ինքը՝ գրքի հեղինակը, 17 անգամ մասնակցել է մարաթոնին, բայց 2002թ-ին ոտքի վնասվածք ստանալուց հետո ստիպված է եղել հրաժարվել սիրելի զբաղմունքից եւ գրող է դարձել։ Թոմ Լոներգանն առաջարկել է անվանափոխել մարաթոնը 8-ամյա Մարթին Ռիչարդի հիշատակին, որը մահացել է Բոստոնում տեղի ունեցած հզոր պայթյունից։

Գրողը ենթադրում է, որ իր գիրքը կարող էր ինչ-որ մեկի ոգեշնչման առարկան դառնալ ահաբեկչության համար։

Հիշեցնենք, որ Բոսթոնում մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը երեք մարդու կյանք է խլել, 180-ից ավելի մարդ վիրավորվել է՝ ընդ որում նրանցից շատերը զրկվել են վերջույթներից։