Շոտլանդիայում փոկը բարձրացել է բրիտանական թագավորական ռազմածովային ուժերին պատկանող դեսանտային, ուղղաթիռակիր ռազմանավի վրա, որը պատրաստվում էր մեկնել Շոտլանդիայի Քարնուսթի քաղաքի մոտ՝ զորավարժությունների, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով BBC-ն:

«Բավական անսովոր է նավի վրա փոկ տեսնելը, բայց նա բավական հետաքրքրասեր էր եւ զննում էր, թե ինչ է կատարվում իր շուրջը: Սպաներից մեկը մոտեցավ նրան, որպեսզի օգնի նորից ջուրը նետվել, բայց փոկն ինքնուրույն շրջվեց ու ջուրն ընկավ»,-պատմել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի լեյտենանտ Սարա Ֆիլշին: Նրա խոսքով՝ փոկը ռազմանավի վրա մնացել մոտ կես ժամ: