Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի ղեկավար Թայար Քարաքոչը լրագրողներին ծրար է բաժանել, որի մեջ գումար է եղել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի վերջում կառույցի ղեկավար Թայար Քարաքոչը ներկա գտնվող լրագրողներին ծրար է բաժանել՝ պնդելով, թե ծրարում գտնվում է մամուլի ասուլիսի տեքստը։

Ծրարներում 50-ական լիրա հայտնաբերած լրագրողները խիստ են արձագանքել՝ հետ տալով ծրարները եւ բացատրություն պահանջելով նման քայլի համար։

«Հարավ-արեւելյան լրագրողների միությունը» (GGC) միջադեպի առթիվ հայտարարություն է տարածել՝ կուսակցապետի քայլը որակելով որպես անբարոյականություն։