Ոստիկանությունն այսօր` ապրիլի 18-ին մասնակի տարհանել է Մայամիի միջազգային  օդանավակայանում գտնվողներին` հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով, որը նռնակի տեսքով կրակայրիչ է եղել:

Դեպքը տեղի է ունեցել D տերմինալում` վաղ առավոտյան: Հայտնաբերման վայրը շրջափակվել է, որտեղ ժամանել են ոստիկանական աշխատակիցները: Ինչպես հաղորդվել է CBS հեռուստաալիքի կայքում, Բոսթոնից Հայիթի ժամանող օդանավի ուղեւորներից մեկին ստուգելու ժամանակ, հայտնաբերվել է նռնակի տեսքով ոչ մեծ առարկա: Ոստիկանությունը ձերբակալել եւ հարցաքննել է տղամարդուն, որից հետո միայն պարզվել է, որ արտաքինից վտանգավոր առարկան ընդամենը կրակայրիչ է եղել:

CBS-ի տվյալներով` տղամարդն ազատ է արձակվել եւ նրա դեմ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել: Ներկա պահին օդանավակայանը կրկին աշխատում է սովորական ռեժիմով, հայտնում է «Ռոսբալթ»-ը: