Սիրիայում ծանր մարտեր են տեղի ունենում, ինչը յուրատեսակ ցեղասպանություն է, որի հետեւանքով կրկին հայ ընտանիքներն են տուժում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Երենա-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշել է Ռուսաստանի հանրային պալատի անդամ, «Հանուն արդարադատության թափանցիկության» հասարակական կոմիտեի նախագահ Դենիս Դվորնիկովը՝ հավելելով, որ դա կարծես, «այդ հրաշալի ժողովրդի ճակատագիրն է»:
«Հարցն այն է, թե ինչպես են մարդիկ վերածվում գազանների, սպանում են, ծնողների աչքի առաջ բռնաբարում երեխաներին եւ դրանից դրական էմոցիաներ ստանում»,-նշել է Դվորնիկովն ու հավելել, որ 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը հիմա էլ արդիական են: «Դա յուրատեսակ բռնկում է, ազգամիջյան եւ կրոնական հակամարտությունները բռնկվում են մեկ վայրկյանում»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Հոլոքոստի ժխտումը քրեականացնելու մասին փաստաթղթին, որը ներկայացվել է Հանրային պալատի քննարկմանը, Դենիս Դվորնիկովն ընդգծել է, որ այդ փաստաթղթում պետք է ներառել նաեւ Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ քրեականացումը չի կարող վերաբերել միայն արտոնյալ ցեղասպանություններին:




























