Պակիստանի պատմության ընթացքում առաջին անգամ 5 տրանսսեքսուալներ կմասնակցեն երկրում անցկացվող համընդհանուր ընտրություններին, հաղորդում է Associated Press-ը:

«Մարդիկ ինձ հարցնում են, կհաղթե՞մ արդյոք ընտրություններում, բայց ես կարծում եմ, որ արդեն հաղթել եմ այն պահին, երբ իմ մասնակցության հայտն ընդունվել է»,-հայտարարել է Կարաչի քաղաքից առաջադրված թեկնածու Բինդիա Ռանան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռանայի խոսքով՝ նա որոշել էր, որ ընտրություններին մասնակցելու համար հայտ կներկայացնի դեռ 2011-ին, երբ Պակիստանի գերագույն դատարանը պաշտոնապես ընդունել է «երրորդ սեռը»:

«Գերագույն դատարանը ընդունել է մեր իրավունքները: Հիմա տանսսեքսուալները հնարավորություն ունեն իրենց թեկնածությունն առաջադրել ընտրություններում եւ հազարավոր մարդիկ կքվեարկեն նրանց օգտին»,-կարծում է «Նա տղամարդ է» հիմնադրամի ղեկավար Ալմաս Բոբին, ով ներկայացնում է «երրորդ սեռի» շահերը:

Բոբին նշել է, որ ինքը գիտի առնվազն 5 տրանսսեքսուալների, ովքեր մասնակցում են ընտրություններին:

«Մեր քարոզարշավը բոլորովին այլ է լինելու: Մենք ոչ մի մասշտաբային բան չենք անելու, մենք պարզապես այցելելու ենք մարդկանց տները: Եվ դուք կտեսնեք, որ մենք շատ ձայն կհավաքենք»,-ասել է Բոբին:
Նշենք, որ Պակիստանում համընդհանուր ընտրությունները կայանալու են մայիսի 11-ին: