Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը: