ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Բոսթոն` մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություններին մասնակցելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արարողությունը կանցկացվի քաղաքի գլխավոր կաթոլիկ եկեղեցում: Օբամայի ժամանումից առաջ եկեղեցու բոլոր ճանապարհները փակ են եղել: Ինչպես ակնկալվում է` նախագահը հանդես կգա իր խոսքով:
Նախօրեին Բոսթոնի ոստիկանությունը հայտարարել է, որ կադրեր են հայտնաբերել, որոնք գրանցել են պայթյունի կազմակերպման մեջ կասկածյալին:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ տեսանյութերի մեջ տեսանելի է, թե ինչպես է տղամարդը պայուսակը թողնում դեպքի վայրում:
Պայթյունի արդյունքում երեք մարդ զոհվել է, 170-ը` վիրավորվել:




























