Իտալիայի ափամերձ տարածքների պահպանման աշխատակիցները կալնավորել են ավելի քան 20 տոննա հաշիշ տեղափոխող նավը:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ սիցիլիական Մարսալա նավահանգստում ստուգումների ժամանակ է հայտնաբերվել թմրանյութը: Նշվում է, որ «Ադամ» նավը դուրս է եկել Մարոկկոյից եւ ենթադրաբար պետք է ուղեւորվեր Լիբիա, հողորդում է «Ինտերֆաքսը»:
Իտալացի ծովայինները ձերբակալել են նաեւ անձնակազմի անդամներին, որոնք սիրիացիներ են: Ըստ տեղական իշխանությունների ` խմբաքանակը ամենախոշորներից է, որն առգրավվել է վերջին տասը տարվա ընթացքում Միջերկրական ծովում:




























