Չինաստանում վերջին մեկ օրում H7N9 թռչնի գրիպով հիվանդների թիվն ավելացել է 5-ով եւ հասել 87-ի:
ՉԺՀ առողջապահության եւ պլանային ծննդաբերության հարցերի պետական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բժիշկները վիրուս են արձանագրել Շանհայի, Ցզյանսու եւ Չժեցզյան նահանգների բնակիչների շրջանում:
Ընդհանուր հիվանդների շարքում 17 մարդ մահացել է: Միաժամանակ 6 մարդ առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցներից: Առաջին անգամ թռչնի գրիպի դեպք Չինաստանում արձանագրվել է մարտի վերջին եւ մինչ օրս որեւէ դեպք չի արձանագրվել, որ հիվանդությունը փոխանցվի մարդուց՝ մարդուն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























