Երեկ իշխանական կուլիսներում լուրեր տարածվեցին, որ նախօրին հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Նույն շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում նաեւ, որ հանդիպման ընթացքում բանակցություններ են ընթացել ապագա կառավարության շուրջ: Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հարցրեցինք՝ ճի՞շտ է արդյոք, որ վարչապետն ու Ծաոուկյանը հանդիպել են եւ կոալիցիայի հարց քննարկել, նա պատասխանեց, «Վարչապետը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ»: Սույն մեկնաբանությունը փորձեցինք ճշտել նաեւ «Բարգավաճ Հայաստանից»: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին փոխանցեց, թե նման տեղեկություն ինքը չունի: Կուսակցության տարբեր ներկայացուցիչներ եւս խուսափում էին պաշտոնապես պատասխանել մեր այղ հարցին: Նրանցից մեկը, սակայն, մասնավոր զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել հանդիպման մասին եւ փորձում է ճշտել մանրամասները: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Ծաոուկյանն իր մոտ կուսակցության կենտրոնական գրասենյակ զրույցի էր հրավիրել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մանրամասներ, սակայն, այղ հանդիպումից հայտնի չեն: Սինչ այդ, իշխանական շրջանակներում խոսում էին, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բանակցություններ են ընթանում կոալիցիա ձեւավորելու շուրջ: Ըստ նույն շրջանակների, Ծառուկյանը պատրաստ է մաս կազմել կոալիցիային, եթե ԲՀԿ-ն ապագա կառավարության կազմում նախարարական 5 պորտֆել ունենա: ՀՀԿ-ն, սակայն, պատրաստ է զիջել 3 կամ 4 պորտֆել: Թե ինչով կավարտվեն այս բանակցությունները, դժվար է ասել...
ՀՀԿ ներկայացուցիչները եւս դեռ չեն շտապում պաշտոնապեսորեւէ բան ասել այս ամենի վերաբերյալ։ Մասնավոր զրույցներում, սակայն, նրանք վստահեցնում են, որ վերոնշյալ բանակցություններով է պայմանավորված նոր կառավարության ձեւավորման «ուշացումը»...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























