Ոստիկանությունը ձերբակալել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողական ավանի տարածքում կրակ բացած մարդուն, ում գործողություններից մեկ ոստիկան էր զոհվել:

NBC հեռուստաալիքը ցուցադրել է նրա ձերբակալման կադրերը: Տեսանյութում երեւում է, որ երիտասարդը պառկած է գետնին, դեմքը՝ ասֆալտին, ձեռքերն առաջ պարզած:
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ տարածքից, որտեղ ձերբակալել են հանցագործին, լսվել են կրակոցների ձայներ, պայթել են մի քանի ռումբեր: Իրավիճակը շատ վտանգավոր է եղել, ուստի ոստիկանությունն ուսանողներին զգուշացրել է դուրս չգալ հանրակացարանի շենքերից:

Հիշեցնենք, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողական ավանի տարածքում անհայտ անձը կրակ է բացել եւ սպանել մի ոստիկանի: